Քաղաքական թերմացքները լծվել են գործի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Քաղաքական թերմացքները լծվել են գործի՝ վարչապետին մեղադրում են Մերձավանի սպանության մեջ։
Պետք է լինես վերջին սրբապիղծը, սպանվածների հիշատակը անարգելու ու նրանց սպանությունից քաղաքական դիվիդենտներ շահելու համար։
Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին»:


























