Բաքվի դատարանի միջանցքով նրանք փորձում են խարխլել Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ հիմքերը․ Արման Բաբաջանյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Բաքվի դատարանի միջանցքով նրանք փորձում են խարխլել Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ հիմքերը․ Արման Բաբաջանյան

Բաքվի դատարանի միջանցքով նրանք փորձում են խարխլել Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ հիմքերը․ Արման Բաբաջանյան

Բաքվի դատարանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարների միջնորդությունը՝ Հայաստանի վարչապետին ու արտգործնախարարին հարցաքննելու մասին աններելի հարված է մեր պետականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Սա ոչ թե անձնական վրեժխնդրություն է, այլ պետականության արժանապատվության ոտնահարում, իրավական աբսուրդ և ազգային դավաճանություն։

Նրանք արդեն մեկ անգամ դրսևորել են թշնամանք՝ մերժելով Հայաստանի վարչապետի ուղարկած ուղղաթիռով Հայաստան վերադառնալու հնարավորությունը՝ իրենց ճակատագիրը կապելով ռուսական «պաշտպանության» պատրանքին։ Այսօր այդ նույն թշնամանքը շարունակվում է․ Բաքվի դատարանի միջանցքով նրանք փորձում են խարխլել Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ հիմքերը։

Այս քայլով նրանք ոչ միայն օրինականացնում են Ադրբեջանի դատարանի իրավասությունը, այլև ստորացնում են Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը։ Նույնիսկ ամենանենգ թշնամու հետ նման բան չի կարելի անել․ սա ազգային պատվի վաճառք է։

Գերության մեջ էլ կարելի է պահպանել արժանապատվությունը, բայց երբեք թույլ չտալ պետականության նկատմամբ դավաճանություն և դառնալ թշնամու գործիք։ Սա քաղաքական, իրավական, բարոյական և ազգային մակարդակներով անթույլատրելի քայլ է, որից հետո խոսք չկա՝ մնում է միայն համաժողորդական դատապարտումն ու պարսավանքը»,-նշել է նա:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ещё новости

  1. Բաքվի դատարանի միջանցքով նրանք փորձում են խարխլել Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ հիմքերը․ Արման Բաբաջանյան