Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, որից հետո կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ 

Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը։ 

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։ 

Նշվում է, որ աշնանային նստաշրջանի օրակարգում են լինելու Գազայի հատվածում աշխատող լրագրողների կյանքի պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելուն ուղղված հրատապ ջանքերի անհրաժեշտության հարցերը։ 

Բացի Նիկոլ Փաշինյանից, ԵԽԽՎ-ում ելույթներ կունենան նաև Մալթայի նախագահ Միրիամ Սփիթերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և տուրիզմի նախարար, նախարարների կոմիտեի նախագահ Իեն Բորջը։ 

Աշնանային նստաշրջանի ընթացքում դեբատներ կանցկացվեն նաև ԵԽԽՎ-ի կողմից Ղազախստանին և այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու թեմայով, որի ընթացքում ելույթ կունենա Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը։ 

Օրակարգում է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և խորհրդարականների մասնակցությամբ հարցուպատասխանը։ 

Նստաշրջանի օրակարգում է նաև հաջորդ 5 տարիների համար ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  4. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում