Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի նպատակների իրականացմանը։

Փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Զարկոնեին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս՝ ի նպաստ Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ընդլայնման և զարգացման։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության լայն շրջանակի, այդ թվում՝ ջրային ոլորտի կառավարման, առողջապահության, զբոսաշրջության, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ընթացիկ նախաձեռնությունների և փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

ՀՀ կառավարություն

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին