Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

«Այսօր ես հայտարարում եմ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի Պետության ճանաչման մասին»,-հայտարարել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ 

Մակրոնը նշել է, որ «խաղաղության ժամանակը եկել է» և որ «ոչինչ չի արդարացնում Գազայում շարունակվող պատերազմը»։ 

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզի կողմից Պաղեստինի ճանաչումը «կբացի ճանապարհը իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների համար»։ «Խաղաղության հնարավորություն կա», - ընդգծել է նախագահը՝ հավելելով․ «Մենք բոլորս պետք է աշխատենք խաղաղության մեխանիզմները գործարկելու ուղղությամբ»։ 

Ֆրանսիայի առաջնորդը համաժողովում հայտնել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը և ազատել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած իսրայելցի պատանդներին։ 

Նա զգուշացրել է «անվերջ պատերազմների վտանգի» մասին՝ ավելացնելով, որ «իրավունքը միշտ պետք է գերակշռի ուժի նկատմամբ»։

«Միջազգային հանրությունը չի կարողացել Մերձավոր Արևելքում կառուցել արդար և երկարատև խաղաղություն: Մենք պետք է անենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ պահպանելու երկու պետությունների սկզբունքով կարգավորման հնարավորությունը, որում Իսրայելին և Պաղեստինին կտեսնենք կողք կողքի՝ խաղաղության և անվտանգության մեջ»,-նշել է նա:

Բելգիայի թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ միացել է Պաղեստինի Պետությունը ճանաչած երկրների խմբին։ 

«Միայն նման լուծումը թույլ կտա Իսրայելի և Պաղեստինի բնակիչներին ապրել կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը։

Մոնակոն, Մալթան, Լյուքսեմբուրգը և Անդորրան նույնպես պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը։

Ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը