Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը

Ակադեմիան սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  2024–2025 թթ. ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ  կմեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումները։

Միջոցառումը կներառի ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես, ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը։ Տոնական ծրագրի ընթացքում կներկայացվի ՀԳՊԱ «Բարեկամների միությունը», որը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը կրթական, մշակութային և հասարակական կառույցների հետ։  Ավելի քան 200 ուսանողների կհանձնվեն դիպլոմներ մշակույթի և արվեստի ոլորտի հատուկ հյուրերի ուղեկցությամբ:

Միջոցառման  ընթացքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և hosq հիմնադրամը կստորագրեն  համագործակցության հուշագիր, որի նպատակն է միավորել կրթությունը, արվեստը, նորարարությունն ու փորձարարական ստեղծագործական պրոցեսները։

Երեկոն կամփոփի  համերգային ծրագիրը․հանդես կգան Բամբիռ խմբի երկու սերունդներ՝ Ջագ և Բամբիռ:

Հոբելյանի առիթով Ակադեմիան իրականացնելու է նաև այլ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և համագործակցության ծրագրեր:

Ակադեմիան կերպարվեստի մայր բուհն է Հայաստանում, իսկ հայաստանյան պրոֆեսիոնալ կերպարվեստի «տարիքը» համընկնում է Ակադեմիայի հոբելյանի հետ։ Ակադեմիայի 80-ամյա հոբելյանը, ըստ էության, Հայաստանի պրոֆեսիոնալ կերպարվեստի հոբելյանն է։ Տարիների ընթացքում Ակադեմիան տվել է սերունդներ, որոնք ձևավորել և զարգացրել են Հայաստանի արվեստը և իրենց ներդրումն ունեցել միջազգային մշակութային կյանքում։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը