Դատարանը որոշում է կայացրել՝ 1 միլիարդ դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը. Փաշինյան

Երևանի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 17,730 քմ մակերեսով հողամասը դատարանի որոշմամբ վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հողամասը նախատեսված է «բնակավայրերի» նպատակային նշանակության համար։ Դատարանի վճռով վերականգնվել է պետության սեփականության իրավունքը։
Վերադարձված հողատարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 44 միլիոն դրամ՝ մոտ 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլար։

























