Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար սահմանվել են ավելի խիստ պատասխանատվության միջոցներ. տեսանյութ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար սահմանվել են ավելի խիստ պատասխանատվության միջոցներ. տեսանյութ

Հայաստանում մտահոգիչ է առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի վիճակագրությունը.
2024 թվականին պարեկները մեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի վարելու 46 հազարից ավելի դեպք են արձանագրել, իսկ ընթացիկ՝ 2025 թվականին, արդեն ավելի քան 31 հազար։

Օրենսդրական վերջին փոփոխություններով՝ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։

Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25 հազար դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է՝ 50 հազար դրամ։

Եթե խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա այն այլևս չի դիտարկվի որպես վարչական իրավախախտում․ վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության:

Որպես քրեական պատասխանատվության միջոց՝ վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև մեկ ամիս ժամկետով ազատազրկում։

Միաժամանակ, քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդը համարվելու է դատվածություն ունեցող, մինչև դրա մարման կամ վերացման պահը։

Փոփոխություններն ինքնանպատակ չեն․ հիմքում՝ մարդկային կյանքն ու առողջությունն է։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար սահմանվել են ավելի խիստ պատասխանատվության միջոցներ. տեսանյութ