Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. 5 անձի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. 5 անձի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան

Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. 5 անձի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձի կողմից կազմվել են ծառայողական տրանսպորտային միջոցների՝ կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր առ այն, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավելի են երթևեկել, որի պայմաններում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 ՀՀ դրամին համարժեք 4247 լիտր ավտոբենզինի կտրոն:

Բացի այդ, վերը նշված պաշտոնյան 2022-2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023-2024 թթ. ընթացքում յուրացման եղանակով հափշտակել և ոստիկանության մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021-2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր առ այն, թե իբր այդ ժամանակահատվածում նշված ոստիկանը հաճախել է աշխատանքի, որի արդյունքում վերջինիս անվամբ դուրս է գրվել և յուրացման եղանակով հափշտակվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: 

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին: Պատճառված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Как Украина стала «Анти-Россией»
  6. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  7. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  8. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи

Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Ещё новости

  1. Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. 5 անձի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան