Գյումրին մանր-մունր քաղաքական արկածախնդրությունների հարթակ չէ. Քնարիկ Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է քաղաքում նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործընթացին նշելով, որ
Գյումրին ունի սեփական բյուջե և պաշտոնյաներ, որոնց ուղիղ պարտականությունն է զբաղվել քաղաքում կարևոր միջոցառումների կազմակերպմամբ և անցկմամբ:
«Գյումրին ունի սեփական բյուջե և պաշտոնյաներ, որոնց ուղիղ պարտականությունն է զբաղվել կարևոր միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ:
Իսկ եթե համայնքապետարանի գործառույթը ստանձնում է ինչ-որ շարժում և որոշում, որ իրավունք ունի իր ձևով կազմակերպել և անցկացնել «Գյումրու օր»-ը, ոչ այլ ինչ է, քան բարձրաձայնում, որ Գյումրու համայնքապետարանն իր հաշվին անգամ միջոցառում կազմակերպել չի կարող:
Գյումրին մանր-մունր քաղաքական արկածախնդրության վայր չէ:
«Տաշիր»-ն ու հատկապես «Մեր ձևով»-ը Գյումրիում տրամադրություն թելադրող չեն:
Ի դեպ, վաղն արտահերթ նիստ ունենք»,-գրել է Հարությունյանը:

























