ՆԳ նախարարը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքը (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

ՆԳ նախարարը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքը (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան՝ նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։

Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գործողությունների ընթացքի վրա։ Նա ներկայացրել է նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

Հանձնակատար Կոսը կարևորել է ՀՀ ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև «AEGIS» ծրագրի հաստատման համար, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 4.5 միլիոն եվրոյի ներդրում՝ ուղղված Փրկարար ծառայության և Ոստիկանության արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, «Դիմակայունության և զարգացման պլանի» ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. ՆԳ նախարարը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքը (տեսանյութ)