Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցների պայմանների մասին

Սարիկ Մինասյանը անդրադարձել է «Մեր ձևով» նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ առաջնահերթ պետք է մտածել ՀԷՑ-ի աշխատակիցների սոցիալական պայմանների մասին։
«Հարգելի բարերարներ, «ձեր ձևով»-ը սա է։ «Ձեր ձևով» համերգ կազմակերպելու փոխարեն ՀԷՑ-ի աշխատակիցների համար մինիմալ պայմաններ ստեղծեիք։ Ներողություն եմ խնդրում ոչ էսթետ նկարների համար, բայց սա է իրականությունը»,– գրել է Մինասյանը։
Նրա խոսքով, խնդիրը միայն գեղագիտական չէ․ իրականությունն այն է, որ առանց բավարար պայմանների աշխատակիցները դժվարանում են կատարել իրենց պարտականությունները։



























