Արտակարգ Արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Արտակարգ Արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը

Արտակարգ Արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը

Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ Արբիտրն օգոստոսի 3-ին մերժել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը՝ լրացնել Արտակարգ Արբիտրի՝ հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Հայցվորները պահանջել էին՝

1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը,

2. պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025-ի հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և

3. պարտավորեցնել Հայաստանին` տեղեկացնելու Արտակարգ Արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ Արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը:

Արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա:

Հուլիսի 22-ի արբիտրաժային վճռով Արտակարգ Արբիտրը մերժել էր հայցվորների պահանջները՝ ազատելու Սամվել Կարապետյանին նախաքննական կալանքից կամ այն այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաև «Տաշիր» խմբին պատկանող կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների նկատմամբ իրավական գործընթացներ ձեռնարկելուց խուսափելու մասին:

ՀՀ կառավարություն

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Արտակարգ Արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը