Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան

Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ ու նշել, որ Անկախության օրն անցկացրել է Տեղ խոշորացված համայնքում:
 

«Այցս առանձնանում էր վերջին տարիների մյուս բոլոր այցերից, քանի որ՝

  • Տոնը նշեցինք համայնքի ներսում, այլ ոչ թե առաջնագծում գիշերելով:
  • Համայնքի ղեկավարների և բնակիչների հետ քննարկում էինք սոցիալական և կազմակերպչական հարցեր, այլ ոչ կրակոցները:
  • Խոզնավարի և Խնածախի վարչական ղեկավարների հետ պայմանավորվեցինք սպորտային կենտրոն ստեղծելու մասին, այլ ոչ թե միջդիրքային խնդիրների լուծման ուղիներ գտնելու մասին:

Անկախության օրը ուզում եմ հատուկ ընդգծել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և վարչական ղեկավարների դերը երկրում կայունության ապահովման գործում:

Վերջին տարիներին նրանց համայնքը բախվել է բազմաթիվ անվտանգային խնդիրների` կրակոցներ, սահմանային լարվածություն, Կոռնիձորով հազարավոր մարդկանց տեղահանություն և այլն: Այդ իրավիճակներում նրանք չեն խուսափել պատասխանատվությունից և շարունակել են իրենց աշխատանքը պատշաճ կերպով:

Թող բոլոր դժվարությունները մնան անցյալում: Թող խաղաղ լինի մեր Հայրենիքի երկինքը, շատ լինեն ծնունդները և ամուր լինեն սահմանները:

Խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր տվեցին իրենց կյանքը հանուն Հայաստանի:

Շնորհավոր Սեպտեմբերի 21»,- գրել է Դանիելյանը:

Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան
Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան