Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ

Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխանության կարևորությանը և Երևանի դերին մեր երկրի զարգացման ճանապարհին։

«Սեպտեմբերի 21-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ 34 տարի առաջ մենք հաստատեցինք մեր ինքնիշխանությունը և ստանձնեցինք մեր ճակատագրի պատասխանատվությունը։ Անկախությունը միայն պետական կարգավիճակ չէ․ դա հավատքն է, որ մենք ունենք ուժ` կառուցելու մեր ապագան մեր իսկ ձեռքերով։

Երևանը միշտ եղել է այս պատմության սիրտը։ Այստեղ են ծնվել շարժումները, այստեղ են հնչել կոչերը, և այստեղից է սկսվել մեր նորանկախ ճանապարհը։ Այսօր էլ մեր մայրաքաղաքը կրում է այդ պատասխանատվությունը՝ զարգանալով, արդիականանալով ու միևնույն ժամանակ պահելով իր պատմական հոգին։

Մենք միասին ձևավորում ենք Երևանը՝ որպես ազատ, արժանապատիվ ու հզոր երկրի մայրաքաղաք։ Յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր նորարարություն մեզ հիշեցնում է, որ անկախությունն իրական է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն լցնում ենք գործով, ոչ թե միայն խոսքով:

Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը»,-գրել է քաղաքապետը։

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ещё новости

  1. Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ