Հայաստանը տոնում է Անկախությունը՝ խաղաղության և կայուն զարգացման տեսլականով. Թորոսյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Հայաստանը տոնում է Անկախությունը՝ խաղաղության և կայուն զարգացման տեսլականով. Թորոսյան

Հայաստանը տոնում է Անկախությունը՝ խաղաղության և կայուն զարգացման տեսլականով. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Անկախության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ շեշտել է խաղաղության հաստատման կարևորությունը և դրա ազդեցությունը Հայաստանի զարգացման հեռանկարների վրա։
«Այսօր նշում ենք մեր Անկախության տոնը՝ հաստատված խաղաղության պայմաններում։ Օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագիրը մի նոր էջ է բացել ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն իր հերթին մեր պետությանը տալիս է իրապես անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ երկիր լինելու բոլոր հիմքերը։

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով, աշխատող, արարող քաղաքացիների կողմից վճարվող հարկերով, որոնք էլ ծառայեցվում են սոցիալական, կրթական, անվտանգային և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացումն ապահովելու համար: 

Շնորհավորում եմ բոլորիս: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է նախարարը:

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Հայաստանը տոնում է Անկախությունը՝ խաղաղության և կայուն զարգացման տեսլականով. Թորոսյան