Այսօր իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ. Ալեն Սիմոնյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Այսօր իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ. Ալեն Սիմոնյան

Այսօր իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է` թերեւս յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար ամենակարեւոր տոնը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ոչ միայն հայտարարեց իր` անկախ պետություն ունենալու ազատ կամքը, այլեւ սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի, որտեղ մենք ինքներս ենք տնօրինում մեր ճակատագիրը։ Ճիշտ է՝ անկախության ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել. մենք անցել ենք դժվարին ու փորձություններով լի տարիներ, բայց հենց այդ մարտահրավերներն են սովորեցրել իրական պատկերացումներ կազմել ու ազատվել մեզ պարտադրված գաղափարական կեղծ կապանքներից, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի Հանրապետության զարգացումը։

Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ։ Խաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները, ստեղծում ժողովրդավարական հզոր ու կայուն պետություն եւ ապահովում մեր քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ կյանքը։ Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական, մեր պետականությունը՝ անսասան, իսկ ապագան՝ լուսավոր ու հույսով լեցուն։

Փա՛ռք բոլոր նահատակներին եւ կեցցե՛ մեր անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Այսօր իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ. Ալեն Սիմոնյան