Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․«Եթե «Facebook» կամ «Instagram» սոցցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, չվստահեք։
Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։
Հիշեք, որ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը»։

























