ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Բերյոզովոյե բնակավայրը. ՊՆ

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Բերյոզովոյե բնակավայրը։
Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դնեպրոպետրովսկի մարզի Բերյոզովոյե բնակավայրը», – ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, զանգվածային հարված է հասցվել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։

























