Ազգային ժողովում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Ազգային ժողովում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները

Ազգային ժողովում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Ինգեբորգ Թեր Լաակի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի հետ երկարատեւ ու սերտ համագործակցությունը: Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է եվրաինտեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում կարեւորվել է ԵՄ անդամ կամ անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող երկրների փորձի ուսումնասիրումը: Արման Եղոյանը խոսել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող կապերի շրջանակում երկկողմ փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Հանդիպմանը ներկա է եղել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Ազգային ժողովում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները