ԵՄ-ն Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շրջանակում ՀՀ-ին 200 մլն եվրո կհատկացնի — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

ԵՄ-ն Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շրջանակում ՀՀ-ին 200 մլն եվրո կհատկացնի

ԵՄ-ն Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շրջանակում ՀՀ-ին 200 մլն եվրո կհատկացնի

Մեծ պատիվ է ինձ համար հայտարարել, որ մենք Հայաստանի համար Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում: Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կաջակցի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումներին: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Սա վկայում է Հայաստանի՝ հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու, նաև ձեր հստակ հանձնառության մասին՝ բարեփոխումներ իրականացնելու կարևոր ոլորտներում»,- ասաց նա:

Կոսը տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել նաև՝ մեկնարկելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն լայնածավալ ծրագրերն իրականացնելու համար:

«Քաղաքական երկխոսությունը լինելու է հարթակ՝ աշխատելու միասին մեր «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում: 2021-ից ի վեր մենք արդեն մոբիլիզացրել ենք ավելի քան 2,5 մլրդ եվրո ներդրումներ, մենք կարող ենք անել ավելին»,- ասաց նա:

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Рейсы Ереван — Капан временно приостановили

Начались съёмки фильма об Араме Асатряне

Ещё новости

  1. ԵՄ-ն Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շրջանակում ՀՀ-ին 200 մլն եվրո կհատկացնի