Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության գործադիր տնօրեն Յոհան Ռաբեն ներկայացրել է սկադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման արդյունքները։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Ներկայացնելով ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի առանցքային դրույթները՝ Յոհան Ռաբեն նշել է, որ վերջինիս մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թ․ հոկտեմբերին՝ հիմք ընդունելով «Ջիէմփի» ընկերության նախագծած գլխավոր հատակագծի հայեցակարգը:

Այս ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն աշխատանքային այցեր են կատարել Հայաստան անհրաժեշտ տվյալների հավաքագրման նպատակով։ Նրանք նաև աշխատանքային հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր 50-ից ավելի կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, տեխնոլոգիական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրի շրջանակում հարցումներ են անցկացվել ակադեմիական համայնքի ավելի քան 3000 ներկայացուցիչների շրջանում՝ ստեղծելով ուսումնասիրվող շրջանակին առնչվող տվյալների շուրջ 2300 հավաքածու:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/31528

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը