Բացվել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի հոբելյանական աստղը

Սեպտեմբերի 18-ին լրացել է հայկական կինոյի բացառիկ ներկայացուցիչներից մեկի՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի ծննդյան 75-ամյակը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է կինոռեժիսորի հոբելյանական աստղը՝ համալրելով հայ կինոյի նշանավորների աստղաբույլը։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը տեղի է ունեցել նաև Սուրեն Բաբայանին նվիրված հուշ-երեկո, որի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցությամբ ցուցադրվել է վարպետի «Արարման 8-րդ օրը» ֆիլմի վերականգնված տարբերակը:
Միջոցառումների կազմակերպիչը Մշակույթի զարգացման հիմնադրամն է:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/31520

























