Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայ աշխարհռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսոկու հուշարձանը ոչնչացնելուց հետո, հիմա էլ Բաքվում առաջարկում են քանդել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը: — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայ աշխարհռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսոկու հուշարձանը ոչնչացնելուց հետո, հիմա էլ Բաքվում առաջարկում են քանդել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայ աշխարհռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսոկու հուշարձանը ոչնչացնելուց հետո, հիմա էլ Բաքվում առաջարկում են քանդել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայ աշխարհռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսոկու հուշարձանը ոչնչացնելուց հետո, հիմա էլ Բաքվում առաջարկում են քանդել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը: «Կրեմլին սպասարկող լրատվամիջոցների հիստերիկ արձագանքները Խանքենդիում (Ստեփանակերտում) հայտնի ռուս և հայ նկարիչ Իվան Այվազովսկու (իսկական անունը՝ Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդմանը և դրա «հայրենի նավահանգիստ» վերադարձին, այսինքն՝ այնտեղ, որտեղից այն առաջին անգամ բերվել է, միայն սկիզբն են Ղարաբաղի տարածաշրջանը հայկական անջատողականության և խորհրդային խավարի խորհրդանիշներից մաքրելու գործընթացի»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի քաղաքագետ Ռամիզ Յունուսը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, թե հուշարձանի քանդումը «բացարձակապես արդարացված որոշում է և պետք է օրինակ ծառայի ապագա քայլերի համար»։ «Հայտնի է, որ երբ մետաստազները տարածվում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անհապաղ վիրաբուժական միջամտության: Նույն կերպ, որպեսզի հայկական քաղցկեղային ուռուցք «միացում»-ը կրկին չաճի ադրբեջանական հողի վրա, այս խորհրդանիշները պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միության ժամանակների բոլոր հուշարձաններին, այդ թվում՝ 1967 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրված և, այսպես կոչված, «ԼՂՀ»-ի զինանշանի վրա պատկերված «Պապիկն ու տատիկը» տգեղ պատվանդանին»,- գրել է նա։ Բացի այդ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում առաջարկել է քանդել հանրահայտ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը և դրա տեղում ադրբեջանցի զինվորին նվիրված հուշարձան տեղադրել։ «1988 թվականից ի վեր հայ անջատողականների կողմից կառուցված ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։ Նման հուշարձանները տարիների ընթացքում վերաբացում են անջատողականության պատճառած վերքերը և հիշեցնում մեզ պատերազմի ցավի մասին»,- ասել է Հասանգուլիևը՝ հայտարարելով, թե Ստեփանակերտ պետք է Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաք հռչակվի։ Մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին էլ ասել է, որ կարևոր է համարում Ստեփանակերտում հայկական հետքերի լիակատար վերացումը։ «Խանքենդիում (Ստեփանակերտում) կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է վերացվեն այնտեղից: Հայ ժողովուրդը մեր պատմության մեջ կոտորած է արել։ Ես սա բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ որոշ ազգերի միջև հակամարտությունները ժամանակի ընթացքում մոռացվում են, բայց հայերի կողմից մեր դեմ կատարված վայրագություններն այնքան խորը սպիներ են թողել, որ մենք այս ցավը զգում ենք ամեն տարի»,- ասել է նա։ Հավելենք, որ Արցախի խորհրդանիշերից մեկը հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայ աշխարհռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսոկու հուշարձանը ոչնչացնելուց հետո, հիմա էլ Բաքվում առաջարկում են քանդել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը: