2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա

2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։

Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջարկը, որը փոխանցվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։

Նույն օրը Բաքուն արցախահայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց և հայտարարեց, թե հանդիպում է նախապատրաստում Արցախի ներկայացուցիչների հետ։

Տասնամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 120 հազար արցախցի բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Հենց այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ապօրինի ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին, ովքեր 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում, մինչև օրս ընթանում է նրանց դատավարությունը։

Սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը։ Հումանիտար ճգնաժամը Արցախում ավելի խորացավ։ Պայթյունից զոհվեց 219 մարդ, վիրավորվեց՝ 290-ից ավելին։ 22 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։

Բաքվի ագրեսիայի ընթացքում ՀՀ իշխանությունը որևէ օգնություն չցուցաբերեց Արցախին` միայնակ թողնելով նրանց 9 միլիոնանոց հրեշի դեմ։

Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ещё новости

  1. 2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա