Պետական այցով Միացյալ թագավորությունում գտնվող Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Պետական այցով Միացյալ թագավորությունում գտնվող Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ

Պետական այցով Միացյալ թագավորությունում գտնվող Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետական այցով գտնվում էր Միացյալ Թագավորությունում, իր այցի երկրորդ օրը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ 

BBC-ն առանձնացրել է մոտ մեկ ժամ տևած ասուլիսի հիմնական թեմաները։

Թրամփը շատ ջերմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին, սակայն նշել է, որ ինքը և Սթարմերը տարաձայնություններ ունեն Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Մեծ Բրիտանիայի որոշման շուրջ։ Թրամփի խոսքով՝ դա իր և Սթարմերի միջև «քիչ տարաձայնություններից» մեկն է։

Սթարմերն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին Բրիտանիան կճանաչի պաղեստինյան պետականությունը՝ շեշտելով, որ երկրում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը չպետք է որևէ դերակատարում ունենա պաղեստինյան պետության ապագայում։ 

Թրամփը նաև անդրադարձել է Մեծ Բրիտանիայի անօրինական ներգաղթի խնդրին՝ առաջարկելով, որ Սթարմերը զինվորականներին ներգրավի դրա դեմ պայքարի գործում։ 

Երկու ղեկավարները միասնական են եղել Ռուսաստանին քննադատելու հարցում։ Սթարմերը դատապարտել է Կիևի վրա Մոսկվայի վերջին  հրթիռային հարձակումները՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին գործողությունները չեն վկայում այն մասին, որ նա խաղաղություն է ցանկանում։ Նա շեշտել է Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։

Թրամփը ևս մեկ անգամ ասել է, որ Պուտինը հիասթափեցրել է իրեն՝ խոստովանելով, որ կարծում էր, թե Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ Նա հավելել է, որ չի զղջում Ալյասկայում Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Թրամփը նշել է, որ չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունն ԱՄՆ-ի վրա չի ազդում, սակայն ինքը պարտավորված է զգում դադարեցնել պատերազմը։ 

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է կրկին վերահսկողություն հաստատել Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ «Թալիբան»-ի հետ բանակցություններ են տարվում, որ ամերիկյան ուժերը կրկին զբաղեցնեն ավիաբազան, որը կարևոր նշանակություն ունի Չինաստանին մոտ գտնվելու պատճառով։ 

Երկու ղեկավարներին հարց են ուղղել նաև ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպան Փիթեր Մենդելսոնի մասին, որին Սթարմերը հեռացրել է պաշտոնից սեռական ոտնձգությունների համար դատապարտված և բանտում մահացած Ջեֆրի Էփշթեյնի հետ կապերի համար։ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել դա, իսկ Սթարմերը կրկնել է իր նախկին պնդումը, որ լորդ Մենդելսոնին հեռացրել են պաշտոնից Էփշթեյնի հետ կապերի վերաբերյալ նոր տեղեկությունների պատճառով։ 

Իր այցի առաջին օրը ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Վինձորի ամրոցում ճոխ ընդունելության էին արժանացել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի և թագուհի Քամիլայի կողմից։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Պետական այցով Միացյալ թագավորությունում գտնվող Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ