Հայաստանը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամը. Արարատ Միրզոյանի ելույթը
Սեպտեմբերի 18-ին Հաագայում՝ «Խաղաղության պալատում», տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ,
ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։


























