Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. վարչապետ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Культура

Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. վարչապետ

Կառավարությունը հավանություն է տվել «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

Որոշումը պայմանավորված է «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերես ունեցող համայնքային սեփականության հողամասի և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5.5601 հա մակերես ունեցող հողամասի տարածքում Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը և հետևողական զարգացմանը ողջ սպորտային կենսացիկլի ընթացքում՝ կերտելով միջազգային մակարդակի առաջնակարգ մարզիկներ, հասնել սպորտի՝ որպես մասնագիտության զանգվածայնացմանը, բարձրացնել Հայաստանում ակումբային ֆուտբոլի նշաձողը և սեփական օրինակով խթանել դրա շարունակական զարգացմանը, գրանցել նշանակալի ձեռքբերումներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում, նախապայմաններ ստեղծել և աճեցնել բարձր մասնագիտական հմտություններով օժտված պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը կհասցնեն նոր, դեռևս երբևէ չգրավված բարձունքների, Հայաստանում ունենալ միջազգային մրցաշարերի անցկացմանը հարիր մարզադաշտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ֆուտբոլային ենթակառուցվածքները հանդիսանում են նաև դպրոցաշինության գործընթացում մեր պարտադիր բաղադրիչը և նորակառույց բոլոր դպրոցներում, որտեղ կա հողի հնարավորություն, անպայման ուղեկցվում է ֆուտբոլային դաշտով»: Ժաննա Անդրեասյանի խոսքով, բոլոր համալիր քայլերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ցանկալի արդյունքները, որոնք ներառված են թե՛ սպորտի ռազմավարության, թե՛ Հայաստան 2050 ռազմավարության մեջ:

Այս համատեքստում վարչապետն ընդգծել է սպորտի ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության կարևորությունը՝ նշելով. «Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. շախմատով թող զբաղվեն, ֆուտբոլով, ըմբշամարտով, ծանրամարտով, թենիսով, բոլոր հնարավոր սպորտաձևերով: Դպրոց առանց սպորտդահլիճի՝ չկա դպրոց»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կրթական ծրագիրը՝ առանց ֆիզիկական մարմնակրթության հատվածի, կիսատ է:

«1lurer.am»

Ещё по теме: Культура

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. վարչապետ