«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին». ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Культура

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին». ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին». ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային նախաձեռնությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը։

Ստրասբուրգում և Գյումրիում հաջողությամբ իրականացված միջոցառումներից հետո ծրագիրն անցկացվել է Վրաստանում՝ արժանանալով հանդիսատեսի և մասնագիտական հանրության ջերմ արձագանքին:

Հաջորդաբար՝ սեպտեմբերի 18-ին, «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրն իրականացվում է Չեխիայում՝ շարունակելով մշակույթների համադրման առաքելությունը, ներկայացնելով հայ և ֆրանսիացի արվեստագետների ստեղծագործական համագործակցությունը:

Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, խթանել հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչումը, աջակցել ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեությանը ու ներկայացնել նորարարական լուծումներ՝ մշակութային ներկայացումների շրջանակում։

Ցուցադրությունը միավորում է հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։

Նախաձեռնությունը հարգանքի տուրք է մշակութային բազմազանությանը և արվեստի համամարդկային արժեքներին՝ հյուսելով բարեկամության կամուրջներ Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և այժմ արդեն նաև Չեխիայի միջև։

Ещё по теме: Культура

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին». ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում