Մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման նախագիծը պատրաստ է. այն շրջանառության մեջ է դրվել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

Մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման նախագիծը պատրաստ է. այն շրջանառության մեջ է դրվել

Առիթն օգտագործելով՝ կարևոր լուր հայտնեմ: Տևական ժամանակ է՝ քննարկել ենք մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման հարցը: Մենք արդեն իսկ շրջանառում ենք այդ ճոպանուղու նախագիծը, մրցույթի փուլում ենք այս պահի դրությամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կփորձենք այս մի ծրագիրը հիմնականում մեր միջոցներով իրականացնել:

Ընդհանուր առմամբ տրանսպորտային այս զարգացումները Երևանում շատ արագ են տեղի ունեցել, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»,- հավելեց Ավինյանը:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր՝ Հրազդանի կիրճ վերջին այցելությանը:

«Երևանի համար առաջնային ռազմավարական նպատակներից մեկը Հրազդանի կիրճը մի շատ հզոր կանաչ գոտի, ռեկրեացիոն գոտի դարձնելն է:

Ուրախ եմ արձանագրել, որ արդեն կա ռեկրեացիոն գոտու մաստեր պլանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այն մասշտաբային ծրագիր է, ահռելի ծախսեր է պահանջելու, բայց քանի որ կա մաստեր պլան, հնարավոր է ծրագիրն իրականացնել փոքր-փոքր կտորներով:

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ещё новости

  1. Մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման նախագիծը պատրաստ է. այն շրջանառության մեջ է դրվել