ԱՄՆ դեսպանությունը DS-160 դիմումաձևի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

ԱՄՆ դեսպանությունը DS-160 դիմումաձևի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել

ԱՄՆ դեսպանությունը DS-160 դիմումաձևի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել DS-160 դիմումաձևի վերաբերյալ:  

«Գործո՞ւմ է արդյոք նոր ընթացակարգ, ըստ որի՝ ոչ ներգաղթային B1/B2 տեսակի վիզայի դիմորդների փաստաթղթերը պետք է համակարգ ներբեռնել հարցազրույցից 72 ժամ առաջ։   Սույն թվականի ապրիլի 21-ից գործող կարգի համաձայն՝ ձեր DS-160 դիմումաձևը պետք է լրացված և հաստատված լինի համակարգում նշանակված հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։ Հարցազրույցի պետք է ներկայանալ նույն DS-160 հաստատման համարով, որը մուտքագրել եք հարցազրույցի օրն ամրագրելիս։ Նոր պայմանները չպահպանելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և ստիպված կլինեք նոր հարցազրույցի օր վերցնել։  

Հնարավո՞ր է արդյոք թարմացնել DS-160 դիմումաձևի համարը դիմորդի պրոֆիլում՝ առանց նշանակված հարցազրույցի օրը չեղարկելու։    Ոչ, այսուհետ DS-160 դիմումաձևի հաստատման համարը հնարավոր չի լինի փոխել՝ առանց հարցազրույցի ամրագրումը չեղարկելու։ Հարցազրույցի պետք է ներկայանալ նույն DS-160 հաստատման համարով, որը մուտքագրել եք հարցազրույցի օրն ամրագրելիս։ Անհամապատասխանության դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա։ Այդ դեպքում ստիպված կլինեք նոր ժամադրություն վերցնել, որի արդյունքում ձեր վիզայի հարցազրույցը կարող է մի քանի շաբաթով հետաձգվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. ԱՄՆ դեսպանությունը DS-160 դիմումաձևի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել