Որ շանորդին է ստորագրել Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, եթե ոչ ինքը, ու դեռ ինքն է դատի տալի՞ս. Մեհրաբյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Որ շանորդին է ստորագրել Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, եթե ոչ ինքը, ու դեռ ինքն է դատի տալի՞ս. Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ պատմական և իրական Հայաստանները չեն հատվում իրար. պետք է զանազանել պատմությունը քաղաքականությունից:

Վերջինս անուղղակի հարց է հնչեցնում. «Մենք ուզո՞ւմ ենք կոնֆլիկտ ունենալ մեր հարևանների հետ, թե՞ ոչ. եկեք հասկանանք մեր ուզելիքը»

Ըստ նրա՝ դաշնակցականները և բևեռականները թունավոր պրոպագանդա են տանում Սփյուռքում՝ կապված Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի հետ:

Անդրադառնալով հայաստանյան ընդդիմությանը՝ վերջինս նկատում է. «Ողբ ու լաց են դրել, Կիկոս են թաղում, հողը գլխներին են տալիս խաղաղության հասնելու համար»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, նա նշում է, որ Թուրքիան, այսպես ասած, ոտքը կախ է գցում՝ սպասելով Ադրբեջանին:

Մեհրաբյանը չի հասկանում՝ ինչպես կարող է կուսակցությունը քաղաքական չլինել, ինչպես պնդում են Ս. Կարապետյանի համախոհները, թե իրենց ստեղծած ուժը քաղաքական չէ. «Եթե կուսակցությունը քաղաքական չէ, բա ի՞նչ է, ոնց որ ասես՝ հիվանդանոց է, բայց բժշկական չէ»:

Անդրադառնալով Սամվել Շահրամանյանին՝ նա նկատում է. «Եթե ասում է, որ ինքը չի ստորագրել լուծարման թուղթը, թող մատնացույց անի, թե որ շանորդին է արել դա»:

Վերջինիս կարծիքով՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին Հուդա ասողները իրենք են Հուդա. «Եկեղեցին վերածել եք ռուս ուղղափառ եկեղեցու կցորդի: Դուք ստորություն եք արել, էդ մարդը վեր է կացել, իրերը կոչել է իրենց անունով, գաղտնի՞ք է բացել»:

«Հայկական Ժամանակ»

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Որ շանորդին է ստորագրել Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, եթե ոչ ինքը, ու դեռ ինքն է դատի տալի՞ս. Մեհրաբյան