Վահան Կոստանյանի և Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ Փարիզում տեղի է ունեցել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդակցություններ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Վահան Կոստանյանի և Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ Փարիզում տեղի է ունեցել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդակցություններ

Վահան Կոստանյանի և Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ Փարիզում տեղի է ունեցել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդակցություններ

Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված համագործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։

Քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը: Այդ համատեքստում ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու, ինչպես նաև երկու երկրների համար զգայուն և առանձնակի կարևորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի: Այս համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Ֆրանսիայի դրական դերակատարությունն այդ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու հարցում:

Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։

Կողմերը քննարկել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման համատեքստում համագործակցության հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային առավել ուշագրավ թեմաների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Վահան Կոստանյանի և Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ Փարիզում տեղի է ունեցել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդակցություններ