Օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. Նիկլաս Վագներ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. Նիկլաս Վագներ

Օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. Նիկլաս Վագներ

Սեպտեմբերի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ Բեռլինի Թումո կենտրոնում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն:   Գերմանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Գերմանիայի կառավարության պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:  

Բացման խոսքով ելույթ են ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար Նիկլաս Վագները:   Դեսպանն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Անկախության ճանապարհը հայ ժողովրդի գիտակցված որոշումն էր՝ ապրել ազատ, անկախ և արժանապատիվ. արժեքներ, որոնք այսօր էլ մնում են հայ ժողովրդի համար կենտրոնական։ Անկախ պետականությունը ոչ միայն ազգային անվտանգության բաղադրիչ է, այլև ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղ ապրելու մշակույթի արտահայտություն. կենսակերպ, որին հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունը։


Խոսելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ մասնավորապես ընդգծել է․ «Մեր ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։

  ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջպետական հարաբերությունները, քաղաքական բարձր երկխոսությունը և բազմաթիվ ոլորտներում երկկողմ ակտիվ փոխգործակցությունը։   Ելույթի վերջում հատուկ շնորհակալություն է հայտնել Բեռլինի Թումո կենտրոնի հյուրընկալության համար։   ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար  Նիկլաս Վագներն իր խոսքում մասնավորապես նշել է․

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. երկու երկրներն էլ պատրաստ են բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ դժվար փոխզիջումների։   ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ միասին՝ Գերմանիան տևական ժամանակ ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել խաղաղության բանակցություններին։

  Մենք կշարունակենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հետագա քայլերում։   Մենք մեր հարևան երկրների հետ հաշտեցման մեր սեփական պատմությունից գիտենք, որ երկարատև խաղաղությունը ժամանակ է պահանջում»։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. Նիկլաս Վագներ