ՆԳՆ-ն ձեռք է բերել արհեստական բանականությամբ հրահանգ կատարող ԱԹՍ-ներ․ դրանք կտան նաև խցանումների մասին ինֆորմացիա — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

ՆԳՆ-ն ձեռք է բերել արհեստական բանականությամբ հրահանգ կատարող ԱԹՍ-ներ․ դրանք կտան նաև խցանումների մասին ինֆորմացիա

ՆԳՆ-ն ձեռք է բերել արհեստական բանականությամբ հրահանգ կատարող ԱԹՍ-ներ․ դրանք կտան նաև խցանումների մասին ինֆորմացիա

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են զարգացնել կարողություններն ու կատարելագործել հմտությունները։

Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։

Սեպտեմբերի 9-ին և 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած՝ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։

Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, ինչպես նաև բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների և դրանց իրավաչափության ապահովման համար ևս կարևոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։

Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։

Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ՝ Օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը և կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ ԱԹՍ-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացներին իրազեկելու հնարավորություն։

Առաջիկայում նման դասընթացները նախատեսվում է անցկացնել նաև Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար։

ՆԳ նախարարությունը, իրացնելով ներքին անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն, մշտապես կարևորում է վերապատրաստումների ու դասընթացների միջոցով Ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացումը։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. ՆԳՆ-ն ձեռք է բերել արհեստական բանականությամբ հրահանգ կատարող ԱԹՍ-ներ․ դրանք կտան նաև խցանումների մասին ինֆորմացիա