«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն

«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն

«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն հետ համատեղ հոկտեմբերի 4-5-ը կանցկացնի «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթը։

Երևանի կենտրոնական փողոցներում առավել արդյունավետ և կարճաժամկետ երթևեկությունը դադարեցնելու նպատակով այս անգամ մրցույթը կանցկացվի երկու օրվա ընթացքում: Կից վազքուղում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

● Հոկտեմբերի 4-ին միջոցառման առաջին փուլ՝ Հրազդանի կիրճի «Ֆլորենս» ռեստորանին հարող հատվածում, որը փակ է մեքենաների համար միջոցառման ընթացքում՝
○ մանկական 1 կմ վազք,
○ 5 կմ վազք՝ մեծահասակների համար:

● 1կմ մանկական վազքի մեկնարկ։ Առաջին փուլում, հոկտեմբերի 4-ին՝ ժ. 09:00-ին Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի մանկական վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 500մ, այնուհետև կվերադառնա մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:
● 5կմ վազքերի մեկնարկ։ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00 ֊ ին նույն կետից մեկնարկ կտրվի 5 կմ մրցատարածությանը: Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի 5 կմ-ոց վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 2500մ, այնուհետև կվերադառնա
մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:
● Հոկտեմբերի 5-ին՝ Երևան մարաթոնի ավանդական վազքուղով.
○ 42,2 կմ (մարաթոն) վազք,
○ 21,1 կմ (կես մարաթոն) վազք,
○ 12 կմ մրցատարածություն,
42 կմ, 21 կմ, 12 կմ վազքերի մեկնարկ։ Երկրորդ փուլում, հոկտեմբերի 5-ին՝ նԺ. 08:00-ին Վազգեն Սարգսյան փողոցից մեկնարկ կտրվի 42կմ մրցատարածություն վազքին: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային կետում: 

Նշենք, որ Երևանի մարաթոնը տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում։

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն