Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը

ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը:
Հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։ Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։

























