Քոչարյանի օրոք Արարատ չկար կնիքի վրա, Արարատ փրկող դաշնակները հավի հիշողություն ունեն. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր սոցցանցային գրառմամբ անդրադարձել է Արարատ լեռան պատկերին պետական կնիքի վրա և վերջին շրջանում ծավալվող քննարկումներին:
«Արարատ փրկող դաշնակները պարզվում է «հավի» հիշողություն ունեն, իրենց պաշտելի Քոչարյանի ժամանակ էլ Արարատի նկար չկար կնիքի վրա։
Բայց սա չի խանգարի, որ կեղծ մեղադրանքներով ու կենացներով փրկիչ խաղան։ Արարատ են փրկում, մի խանգարեք ․․․»,-նշել է Տարոն Չախոյանը՝ ընդգծելով, որ այս պրոցեսներում հիմնականում քաղաքական շահեր են, և իրականում խոսքը փրկության մասին չէ։

























