Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը

Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը

2025-2026 ուսումնական տարվանից ընտրանքային ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«STEP.ai-ԱԲ» եռամյա ծրագրերը՝ որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ, երաշխավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 4-ի թիվ 2081-Ա/2 հրամանով։

«STEP.ai-ԱԲ» ծրագրերը մշակվել են Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Սինոփսիս Արմենիայի», Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիլիկոնային հովտի մասնաճյուղի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Նույն հրամանով հաստատվել են նաև խմբակի ծրագրերը փորձարկող ուսումնական հաստատությունների ցանկն ու կանոնակարգը։

«STEP.ai-ԱԲ» ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կուսումնասիրեն «Արհեստական բանականություն և Python»՝ 10-րդ դասարանում, «Մեքենայական ուսուցում»՝ 11-րդ դասարանում, «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»՝ 12-րդ դասարանում։

Կարևորելով տեխնոլոգիական կրթության ներառականությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում՝ ծրագրերը կանցկացվեն հիբրիդային ուսուցման եղանակով՝ համատեղելով առցանց և առկա դասավանդումը։ Դրանք հասանելի են ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի թվային հարթակում, որտեղ աշակերտները կարող են օգտվել առցանց դասընթացներից, ինտերակտիվ հարցաշարերից, թեստերից, լաբորատոր աշխատանքներից և լրացուցիչ ուսումնական նյութերից։ Ծրագրերը հեռավար կվարեն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից հրավիրված արհեստական բանականության փորձագետ-դասախոսները, ինչպես նաև ավագ դպրոցի համապատասխան ուսուցիչը՝ համագործակցաբար ապահովելով ուսումնական ծրագրի կազմակերպումը, անցկացումը և վերահսկողությունը։

Ավագ դպրոցներում «STEP.ai» ուսումնական ծրագրերի ներդրումը բխում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի միջև 2024 թվականի հոկտեմբերին ստորագրված «Հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում «STEP» (Գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիր) ծրագրի ներդրման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրից։ Ներգրավված կողմերի համատեղ ջանքերի, նորարարական ուսումնական ծրագրի և ռազմավարական գործընկերությունների շնորհիվ ծրագիրը կարող է նպաստել ԱԲ-ի մասնագետների նոր սերնդի ձևավորմանը՝ խթանելով գերազանցությունը, նորարարությունը և մրցունակությունը։ Այն կոչված է վերափոխելու տնտեսության կառուցվածքը և աջակցելու Հայաստանի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը