Վիճաբանություն և դանակահարություն Երևանի կենտրոնում. ոստիկանություն է տեղափոխվել շուրջ 15 անձ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Վիճաբանություն և դանակահարություն Երևանի կենտրոնում. ոստիկանություն է տեղափոխվել շուրջ 15 անձ

Վիճաբանություն և դանակահարություն Երևանի կենտրոնում. ոստիկանություն է տեղափոխվել շուրջ 15 անձ

Սեպտեմբերի 15-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց:

Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, որոնք կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու կամ ականատես լինելու համար: 

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը, ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մասնակիցներին պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր-կտրող ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: 

Քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրը, որտեղ կան արնանման հետքեր և գլխարկ: 

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Վիճաբանություն և դանակահարություն Երևանի կենտրոնում. ոստիկանություն է տեղափոխվել շուրջ 15 անձ