Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 11։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում։ Աղբավայրում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։»։

























