Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը. Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը. Ալեքսանյան

Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 15-ին հանդես է եկել հրապարակմամբ, որում արձագանքել է սոցիալական ցանցերում և մեդիայում Մկրտիչ Արզումանյանի հասցեին հնչող քննադատություններին։

Ֆեյսբուքյան գրառման մեջ Ալեքսանյանը քննադատել է այն անձանց և խմբերին, որոնք, իր խոսքով, «շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ» հարձակում են կազմակերպում դերասանի դեմ՝ վերջինիս մասնագիտական գործունեության՝ դերասանական խաղի համար։

«Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը։ 

Օրահացի դիմաց ատելություն սփռողները որոշել են դերասանին փնովել, չեք հավատա՝ դեր խաղալու համար։ 

Շնագայլերի գործելաոճի տրամաբանությունը պարզ է՝ թիրախավորել, ատելություն տարածել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գործակալական ցանցի թրի թակով չեն անցնում, ովքեր «մեթոդիչկայում» գրված նարատիվներից շեղվող անձնական կարծիք ունեն։ 

Բայց այս ողորմելիները, կամ ավելի շուտ այս ողորմելիների տերերը չեն հասկանում, որ մի անգամ նույն բանը արդեն փորձել են 2021-ին ու ձախողվել, երկրորդ անգամ փորձելուց միայն իրենք են ավելի մարգինալանալու (չնայած՝ էլ ու՞ր ավելի)։ 

Mkrtich Arzumanyan ջան, ես չգիտեմ քո քաղաքական հայացքները, չգիտեմ ու՞մ ես ընտրել կամ ու՞մ ես ընտրելու, բայց դու, ինչպես յուրաքանչյուր արտիստ ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու։ Հավատա, հիմա քեզ թիրախավորող մարդիկ վաղը պատրաստ կլինեն քեզ երգեր ու պոեմներ ձոնել, եթե շեֆերի տվածից երկու կոպեկ ավել տվող լինի»:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը. Ալեքսանյան