ՀՀ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու հնարավորություն. ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն 4 մարզում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

ՀՀ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու հնարավորություն. ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն 4 մարզում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում սպայական և ավագ ենթասպայական կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:

«Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, իսկ ավագ ենթասպայական պաշտոններում` առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

Աշխատավարձը բարձր է, ատեստավորման արդյունքում վճարվելու է նաև լրացուցիչ հավելավճար: Զինծառայողները ապահովվում են ծառայողական բնակարաններով, ինչպես նաև օգտվում են ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:

Տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. ՀՀ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու հնարավորություն. ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն 4 մարզում