Արդյո՞ք մենեջերներները ճիշտ են հաշվարկել Ջենիֆեր Լոպեսի 2-օրյա սննդի ծախսերը. Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Գրիգորյանն իր էջում գրել է

Ջենիֆեր Լոպեսի երևանյան այցը դեռ չի կայացել, բայց արդեն հասցրել է «բաժանել» հայկական սոցցանցերը։ Մի կողմում մարդիկ են, ովքեր համոզված են, որ Ջեյ Լոն նախաճաշին ոսկեջուրով սուրճ է խմում, իսկ մյուս կողմում՝ նրանք, ովքեր ծանոթ են միջազգային աստղերի ռայդերի տրամաբանությանը։
Իսկ ի՞նչ է իրականում այդ հռչակավոր $37,000-ը։
Այդ թիվը վերաբերում է ոչ թե երգչուհու մենյուին, այլ մոտ 100 հոգանոց թիմի սննդի ընդհանուր բյուջեին՝ 2 օրում։ Արագ հաշվարկով՝ մեկ անձի վրա ընկնում է մոտ $370՝ երկու օրվա համար։ Այսինքն՝ օրական $185՝ սննդի համար, երբ հաշվի առնենք, որ նախաճաշը սովորաբար հյուրանոցի հաշվին է լինում։
Ու այստեղ սկսում է հետաքրքիր դառնալ։ Արդյո՞ք մենեջերները ճիշտ են հաշվարկել։ Երևանում՝ հատկապես կենտրոնում, օրական 71,000 դրամով համեստ սնունդ կազմակերպել կարելի՞ է։ Թե՞ ինչ-որ պահի ստիպված են լինելու մի քիչ էլ սեփական գրպաններից ծածկել տարբերությունը։
Ի դեպ, Նաիրա Գրիգորյանը, ով այս դիտարկումները ներկայացրել է սոցցանցում, նշում է, որ ինքը ներկա է լինելու համերգին․
«Ոչ որպես հերթական դժգոհ մեկնաբան, այլ որպես հայ մարդ, ով ունի հնարավորություն տեսնելու՝ ինչպես է աշխատում միջազգային փոփը՝ հայկական բեմում։»
Նրա դիտարկումն ունի մարքեթինգային նուրբ երանգ՝ ոչ դատողություն, այլ փորձել հասկանալ, թե ինչպես է աշխատում շոու բիզնեսը՝ բեմից այն կողմ։
Համերգը դեռ առջևում է։ Իսկ քննարկումը՝ արդեն կայացած,- գրում է նա։


























