Կրակոցներ Վաղարշապատի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ. Կա վիրավոր

Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Վաղարշապատի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ, հայտնում է Shamshyan.com-ը
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։ Ըստ օպերատիվ տեղեկությունների կա վիրավոր։ Իրավապահները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։


























