Դիտահորերի ծածկերի փոխարինման և նիշերի բարձրացման աշխատանքներ Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Վարչական շրջանի տարածքում մեկնարկել են և ընթացքի մեջ են դիտահորերի ծածկերի փոխարինման և նիշերի բարձրացման աշխատանքները, որոնք կարևոր նշանակություն ունեն ճանապարհային անվտանգության, ինչպես նաև անձրևաջրերի ու կոյուղու համակարգերի անխափան գործարկման տեսանկյունից։
Աշխատանքներն ընդգրկում են մի շարք փողոցներ, որտեղ ժամանակի ընթացքում մաշվել էին դիտահորերի մետաղական կափարիչները կամ բարձրությունը չէր համապատասխանում նոր ասֆալտապատման շերտին։ Դրանք ինչպես վտանգ էին ներկայացնում երթևեկության համար, այնպես էլ խոչընդոտում էին ջրահեռացման բնականոն ընթացքը։




























