Ռուսական ԱԹՍ-ը մտել է Ռումինիայի օդային տարածք. Այն ոչնչացվել է

Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք։ Միաժամանակ Լեհաստանում կործանիչներ են երկինք բարձրացրել, երկրի արևելյան շրջաններում օդային տագնապ է:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության վիճակի։ Լեհաստանը փակել է նաև Լյուբլինի օդանավակայանը։
Ըստ ռումինական ԶԼՄ-ների՝ ռումինական ՀՕՊ-ը ոչնչացրել է ռուսական ԱԹՍ-ը:

























