Ջիլ գյուղում «բան չի փոխվել»․ նոր դպրոց ու ասֆալտ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սեպտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ջիլ գյուղում դպրոցը կառուցվել է, ճանապարհը՝ ասֆալտապատվել։ Նա հրապարակմանը կցել է նաև լուսանկարներ՝ գրելով․
«Ջիլ գյուղում «բան չի փոխվել», դպրոցը կառուցվել է, ճանապարհը ասֆալտապատվել է
Բարով վայելեք, երեխեք ջան։
#բանչիփոխվել»
Ջիլ գյուղի նորակառույց դպրոցը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։ Նախագծի նպատակն է բարելավել կրթական պայմանները սահմանամերձ, բարդ հասանելիություն ունեցող և սոցիալապես ծանրաբեռնված համայնքներում։
Դպրոցն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ջեռուցման համակարգ, տեխնիկապես հագեցած դասասենյակներ և անվտանգ շենքային կառուցվածք։
Բացի կրթական ոլորտից, Ջիլ գյուղում իրականացվել է նաև ճանապարհաշինական աշխատանքներ։ Մասնավորապես՝ շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհը, որը կապում է գյուղը հիմնական մայրուղուն, վերակառուցվել է։


























