Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

Սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Ի՞նչ է մենինգոկոկային վարակը.

Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից:

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց

Ախտանշանները

* Բարձր ջերմություն

* Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում

* Սրտխառնոց, փսխում

* Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում

* Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)

Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից

Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.

* պատվաստում

* ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա

Եղեք ուշադիր, գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ