Դավիթ Դանիելյանը ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն ընտրվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Պատգամավորը հայտնել է այդ մասին իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ առաջադրվել է խմբակցության կողմից և ընտրվել միաձայն։
«Շնորհակալություն գործընկերներիս վստահության համար: Կշարունակեմ գործունեությունս նույն ակտիվությամբ և պատասխանատվությամբ, նպաստելով ոլորտի հետագա զարգացմանը», – գրել է Դավիթ Դանիելյանը։

























